Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ոստիկանությունը պատրաստվում է 23:00-ից հետո «վերականգնել հասարակական կարգը» Բաղրամյան պողոտայում

Ոստիկանությունը պատրաստվում է 23:00-ից հետո «վերականգնել հասարակական կարգը» Բաղրամյան պողոտայում
28.06.2015 | 16:39

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ուղիղ եթերում հայտարարել է, որ այսօր 23:00-ից հետո ոստիկանությունը «փորձելու է վերականգնել հասարակական կարգը» Բաղրամյան պողոտայում, իսկ իրավախախտները կենթարկվեն պատասխանատվության: Կեսօրից հետո փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ոստիկանության մի քանի աշխատակիցների հետ, անցավ բարիկադներից այն կողմ՝ ցուցարարների մոտ և հայտարարեց, որ նրանց ստվարաթղթե բուժկետի և խոհանոցի առկայությունը նստացույցի տարածքում չի թույլատրվում:
Այնուհետև Օսիպյանը նշեց, որ ցանկանում է զրուցել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան կազմակերպած «Ոչ թալանին» նախաձեռնության ներկայացուցիչների հետ, սակայն նրանք պողոտայում չէին, և փոխոստիկանապետը որոշեց հայտարարությամբ հանդես գալ մամուլի համար:
«Ոստիկանությունը օրենքի սահմաններում կօգտագործի միջոցներ, որպեսզի Բաղրամյան պողոտայում վերականգնվի հասարական կարգը, իրավախախտները կպատժվեն», - ասաց նա:

Դիտվել է՝ 1524

Մեկնաբանություններ